Կարևոր իրադարձություններ

Վիճաբանություն և կրակոց՝ Ծաղկաձորում. ժամանել է մարզի ոստիկանապետը

06 Հոկտեմբեր, 2021 12:20
Վիճաբանություն և կրակոց՝ Ծաղկաձորում. ժամանել է մարզի ոստիկանապետը

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ, հոկտեմբերի 5-ին, վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում։

Աղբյուրի հաղորդմամբ՝ ժամը 20։00-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ կենտրոն տեղեկություններ են ստացվել, որ Ծաղկաձոր քաղաքի Կայծակ Անդրեասի փողոցի շենքերից մեկում կրակոցներ են հնչել։

Օպերատիվորեն նշված վայր են ժամանել ոստիկանությա Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, վարչության պետի օպերգծով տեղակալ Բարխոյանը և ոստիկանության Հրազդանի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Առաքելյանը։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Երիցյանի գլխավորությամբ։ 

Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված շենքի բակում ավտոմեքենան կայանելու շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզի բնակիչներ՝ 47-ամյա Վարդան Առաքելյանի և 31-ամյա Սյուզաննա Ա-ին հյուրընկալված Հրազդան քաղաքի բնակիչ՝ 29-ամյա Վահե Օսիպյանի միջև։ 

Պարզվել է, որ այդ ընթացքում Վ. Առաքելյանը հարվածել է Վ. Օսիպյանի դեմքին՝ տալով սեռական բնույթի հայհոյանքներ, ապա իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել և տևական ժամանակ հայհոյանքներ հնչեցրել։ 

Ոստիկանները տաք հետքերով Վ. Առաքելյանին խուլիգանություն կատարելու կասկածանքով իր բնակարանից բերման են ենթարկել ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղ էլ անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերել են իր անվամբ հաշվառված «ՊՄՌ» 9 մմ տրամաչափի ատրճանակ, որ լիցքավորված է եղել 7 փամփուշտներով։ 

Ոստիկաներնն ու քննիչները պարզել են նաև, թե քանի կրակոց է արձակվել նաև վիճաբանության ժամաակ, քանի որ ահազանգոզը հայտնել է, որ եղել է մի քանի կրակոց, իսկ ոստիկանությունն ունի նախնական տվյալ, որ 1 կրակոց է հնչել։

Քննիչի որշմամբ Վ. Առաքելյանը ձերբակալվել է։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին