Կարևոր իրադարձություններ

Երևանում հրազենային վնասվածքով տղամարդու դի է հայտնաբերվել

07 Հոկտեմբեր, 2015 19:56
Երևանում հրազենային վնասվածքով տղամարդու դի է հայտնաբերվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` 49-ամյա Ս. Ազիզյանի մահվան դեպքի առթիվ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 2015 թվականի հոկտեմբերի 6-ին՝ ժամը 16:50-ին, շտապօգնության Կենտրոն ենթակայանից ահազանգ է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Երևան քաղաքի Ձորափի 40 շենքի 2-րդ մուտք, որտեղ գտել է տղամարդու դի:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Երևան քաղաքի Ձորափի 40-րդ շենքի 5-րդ հարկի պատշգամբում հայտնաբերվել է 49-ամյա Ս. Ազիզյանի դին՝ հրազենային վնասվածքով:

Արտաքին զննությամբ դիակի գլխի շրջանում առկա է եղել հրազենային վնասվածք, իսկ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է առանց գործարանային համարի 9 մմ տրամաչափի ատրճանակ: Ս. Ազիզյանի տաբատի գրպանից հայտնաբերվել է նաև 9 մմ տրամաչափի 15 փամփուշտ:

Նախնական տվյալներով, հրազենային վնասվածքը տղամարդը պատճառել է ինքն իրեն։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի և 235-րդ հոդվածի 1-ին մասերով:

Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ պարզելու Ս. Ազիզյանի մահվան հանգամանքները:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքների պարզաբանման համար նշանակվել են փորձաքննություններ:

 

Լրահոս

Դիտել ավելին