Կարևոր իրադարձություններ

Հովսեփ Բեդևյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի դատավոր

23 Սեպտեմբեր, 2021 15:18
Հովսեփ Բեդևյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի դատավոր

Նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 17-ին հրամանագիր է ստորագրել, որով Հովսեփ Բեդևյանին նշանակել է Վճռաբեկ դատարանի դատավոր:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև Ազգային ժողովի 2021 թվականի սեպտեմբերի 14-ի «Հովսեփ Բեդևյանին Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու ընտրելու մասին» ԱԺՈ-18-Ա որոշումը.
Հովսեփ ԲԵԴԵՎՅԱՆԻՆ նշանակել Վճռաբեկ դատարանի դատավոր»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին Ազգային ժողովում 80 ձայնով Բեդևյանը ընտրվեց դատարանի դատավոր։

 

 

Լրահոս

Դիտել ավելին