Կարևոր իրադարձություններ

Բոլիվուդի ո՞ր հայտնի աստղի հետ է հանդիպել Վարդան Սարգսյանը

18 Հոկտեմբեր, 2015 23:27
Բոլիվուդի ո՞ր հայտնի աստղի հետ է հանդիպել Վարդան Սարգսյանը

BlogNews.am-ն արդեն պատմել է Վարդան Սարգսյանի նոր նախագծի մասին, որը շուտով կհեռարձակվի ATV հեռուստաընկերությամբ: Վարդանը հաղորդման ընթացքում փորձելու է բացահայտել տարբեր երկրների մութ անկյունները, ինչպես նաև հանդիպել հետաքրքիր և հայտնի մարդկանց հետ:

Հերթական հաղորդումը նկարելու համար Վարդանը գնացել էր Հնդկաստան։ «Նախ պետք է ասեմ, որ դժվար էր թույլտվություն ստանալ Բոլիվուդում նկարահանումներ իրականացնելու համար,-խոստովանում է Վարդանը,-ամիսներ շարունակ ես թույլտվության էի սպասում, իսկ նկարահանել հնդկական որևէ աստղի գրեթե անհնարին էր, մանավանդ երբ խոսքը համաշխարհային ճանաչում ունեցող աստղերի մասին էր: Հարցազրույցի համար էլ պետք էր վճարել շատ մեծ գումարներ»։ Վարդանին, այնուամենայնիվ, հաջողվել էր հանդիպել Բոլիվուդի աստղ, դերասանուհի Մանդակինիի հետ։ «Նա համաձայնվեց նկարահանվել «Տնից հեռու» ծրագրում մեր նկարահանումից մեկ օր առաջ, երբ գնում էինք Մումբայ: Ես իսկապես երջանիկ էի, որ ցանկությունս իրականացավ: Նրա հետ մեր հանդիպումը կարող եք դիտել շուտով՝ հաղորդման ընթացքում»,-եզրափակեց Վարդանը:

 

Լրահոս

Դիտել ավելին