Այսօր ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը մասնակցել է «Շիրակ» օդանավակայանի ժամանման նոր սրահի բացման արարողությանը և ծանոթացել հիմնանորոգված թռիչքուղուն: Նա տեղեկացել է, թե ինչպիսի տեխնիկական հագեցվածություն ունի նոր սրահը և ինչպիսի ծառայություններ են մատուցվում քաղաքացիներին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կառավարության տարածած հաղորդագրությունից:
Ժամանման հին սրահն ուներ 400 քառ/մ մակերես, նորմերից դուրս էր, հետևաբար խնդիրներ էր առաջացնում քաղաքացիների համար:
Նոր սրահն ունի 870 քառ/մ մակերես, որտեղ գործում են անձնագրային հսկողություն իրականացնող 8 խցիկ և ուղեբեռի փոխադրման ժապավեն, որի շնորհիվ կվերացվեն ուղևորների համար նախկին դժվարությունները: Նոր սրահը հնարավորություն է տալիս 1 ժամում սպասարկել 1 չվերթ։
Թռիչքուղու երկարությունը 3220 մետր է, լայնությունը՝ 45:
Կառուցվել է նաև ջրահեռացման նոր համակարգ: