Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    478
    485

  • EUR

    558,5
    572,5

  • RUB

    6,51
    6,75

Կարևոր իրադարձություններ

 

8 ամիս է՝ գործում է «Ծխելը դադարեցնելու թեժ գիծ» ծառայությունը

15 Սեպտեմբեր, 2021 19:51
8 ամիս է՝ գործում է «Ծխելը դադարեցնելու թեժ գիծ» ծառայությունը

Արդեն 8 ամիս է առողջապահության նախարարությունում գործում է «Ծխելը դադարեցնելու թեժ գիծ» ծառայությունը, որի  նպատակն է աջակցել բոլոր ծխողներին` ազատվելու ծխելու վատ սովորությունից։

«Ծխելը դադարեցնելու թեժ գծի» կարգախոսն է` «Հասարակությունն ուժեղ է առողջ քաղաքացիներով»:

Թեժ գծում աշխատում են ԱՀԿ-ի միջազգային ուղեցույցներին համապատասխան վերապատրաստում ունեցող հոգեբաններ:

Թեժ գծի աշխատանքային օրերն են՝  երկուշաբթիից-ուրբաթ` ժամը` 9.00-18.00, իսկ խորհրդատվությունը անցկացվում է անվճար և մնում գաղտնի:

Առողջ հասարակություն ձևավորելու նպատակով «Ծխելը դադարեցնելու թեժ գծի» մասնագետները համագործակցում են մի շարք կազմակերպությունների հետ, որոնց շրջանակն օր օրի ընդլայնվում է: 

Թեժ գծի մասնագետները նաև պարբերաբար սեմինար-քննարկումներ են անցկացնում սպորտի սրահներում առողջ ապրելակերպով զբաղվող քաղաքացիների հետ` իրազեկելով նաև ծառայության աշխատանքների մասին։

 Զանգահարելով 060440001 հեռախոսահամարին՝  քաղաքացիները կկարողանան կապ հաստատել «Ծխելը դադարեցնելու թեժ գծի» հետ, ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին