Կարևոր իրադարձություններ

Նպատակս է վերադառնալ «Բարսելոնա». Չավի

18 Հոկտեմբեր, 2015 22:25
Նպատակս է վերադառնալ «Բարսելոնա». Չավի

Քաթարի «Ալ-Սադ»-ի կիսապաշտպան Չավին խոստովանել է, որ նպատակն է ի վերջո վերադառնալ կատալոնական «Բարսելոնա»: Այդուհանդերձ, նա չի կարծում, որ կատալոնական ակումբի գլխավոր մարզչի աշխատանքը համապատասխան է իրեն:

«Շատ բարդ է լինել «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ: Դա շատ է բարդացնում կյանքը: Տեսել եմ, թե ինչպես են աշխատում Գվարդիոլան, Վան Գալը, Ռայկարդը, իսկ հիմա նաև Լուիս Էնրիկեն:

Նրանք ստիպված են եղել ոչ միայն վայելել, այլև տխրել: Այդ աշխատանքի ժամանակ քեզ հաճախ են քննադատում: Ցանկանում եմ ևս ինչ-որ բանի հասնել ֆուտբոլում: Այս մարզաձևն իմ կիրքն է:

Նպատակս է վերադառնալ «Բարսելոնա», աշխատել ակումբում: Բայց հիմա խոշոր նախագիծ կա Քաթարում, որի շրջանակներում պետք է աշխատեմ մինչև աշխարհի 2022թ. առաջնությունը»,- հայտարարել է Չավին:

 

Լրահոս

Դիտել ավելին