Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    481
    489

  • EUR

    563,5
    577,5

  • RUB

    6,57
    6,81

Կարևոր իրադարձություններ

 

Նոր մանրամասներ Երևանում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ տեղի ունեցած խոշոր ու շղթայական ավտովթարից

12 Սեպտեմբեր, 2021 15:17
Նոր մանրամասներ Երևանում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ տեղի ունեցած խոշոր ու շղթայական ավտովթարից

Պարզվել է սեպտեմբերի 10-ին Երևանում Իսակովի պողոտայում խոշոր ու շթղթայական ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխվածների և վարորդների ինքնությունը:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է՝ BMW X5-ը վարել է Գեղարքունիքի մարզի բնակիչ, 31-ամյա Արմեն Հայրումյանը, թիվ 24 երթուղին սպասարկող միկրոավտոբուսը վարել է Երևանի բնակիչ, 41-ամյա Արսեն Ստեփանյանը, Nissan-ը վարել է Երևանի բնակիչ, 69-ամյա Հարություն Օդաբաշյանը, իսկ Hyundai Elantra-ն վարել է Երևանի բնակիչ, 40-ամյա Տիգրան Գրիգորյանը:

Վթարի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն էին տեղափոխվել Տ. Գրիգորյանն ու նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 53-ամյա Սամվել Իսրայելյանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր աղբյուրը, սեպտեմբերի 10-ին խոշոր ու շղթայական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:50-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ, բախվել էին BMW X5, Hyundai Elantra, Nissan և թիվ 24 երթուղին սպասարկող միկրոավտոբուսը: Բախման հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ 2 հոգի քաղաքացիական ավտոմեքենաներով տեղափոխվել էին հիվանդանոցներ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Լրահոս

Դիտել ավելին