Տավուշի մարզի Սարիգյուղ համայնքում այսօր տեղի է ունեցել Հայրենական մեծ պատերազմի, Արցախի 1-ին և 2-րդ պատերազմների ժամանակ զոհված սարիգյուղցիների հիշատակին նվիրված հուշաքարի բացման արարողությունը: Այս մասին հայտնում են Տավուշի մարզպետարանից:
Միջոցառմանը ներկա էին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Իջևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Ճաղարյանը, այլ պաշտոնատար անձինք, զոհված տղաների ծնողներ, ընկերներ: