Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    479,5
    483,5

  • EUR

    562,5
    570,5

  • RUB

    8,06
    8,31

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Կանայք տղամարդկանցից շատ պետք է քնեն

18 Հոկտեմբեր, 2015 22:07
Կանայք տղամարդկանցից շատ պետք է քնեն

Գիտնականները պարզել են, որ չափից քիչ քնելը կանանց դեպքում կարող է հանգեցնել ծանր ընկճախտային խանգարումների: Տղամարդկանց սովորաբար դա չի սպառնում, հայտնում է woman-talk.com-ը:

Հանգիստ, որակյալ քունը վերականգնում է կենտրոնական նյարդային համակարգի բջիջները, ամրապնդում է իմունիտետը, վերադարձնում է մաշկի գեղեցկությունն ու թարմությունը: Ընդ որում՝ ամերիկացի գիտնականների վերջին հետազոտության համաձայն՝ կանայք պետք է ավելի շատ քնեն, քան տղամարդիկ: Գիտնականները սա բացատրում են նրանով, որ կնոջ գլխուղեղին ավելի շատ ժամանակ է պետք վերականգնվելու համար:

Հյուսիսային Կարոլինայում Դյուկի համալսարանի աշխատակիցները պարզել են, որ քնի խանգարմամբ տառապող կանայք ավելի հաճախ են բախվում ընկճախտի խնդրին և իրենց ավելի ագրեսիվ են պահում: Նշվել է, որ քնի պակասն այդպիսի խնդիրներ չի առաջացնում տղամարդկանց դեպքում: Սա բացատրվում է բնական բնութագրերով, մասնավորապես՝ նրանով, որ կանայք կարող են միաժամանակ մի քանի առաջադրանք կատարել, ուստի նրանց ուղեղի տարբեր մասերը մշտապես կապվում են իրար հետ և ավելի արագ են աշխատում, քան տղամարդկանցը: Միաժամանակ, նրանք ավելի են հոգնում, և վերականգնվելու համար ավելի շատ ժամանակ է պահանջվում:

Ըստ մասնագետների՝ կինը բավականաչափ չքնելուց հետո իրական ֆիզիկական ցավ է զգում: Նաև ենթակա է սրտանոթային և այլ հիվանդություններով ախտահարվելու վտանգի: Ուստի նրան խորհուրդ է տրվում օրական 1-1,5 ժամ լրացուցիչ քնել:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին