Կարևոր իրադարձություններ

Հրդեհ՝ Ստեփանակերտի շենքերից մեկում․ բնակիչները տարհանվել են (լուսանկարներ)

07 Սեպտեմբեր, 2021 17:30
Հրդեհ՝ Ստեփանակերտի շենքերից մեկում․ բնակիչները տարհանվել են (լուսանկարներ)

Սեպտեմբերի 6-ին ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան 9 հասցեում, բնակելի շենքի 3-րդ հարկից ծուխ է նկատվում: Այս մասին հայտնում են ԱՀ ԱԻ պետական ծառայության լրատվական ծառայությունից:

Օգնություն ցուցաբերելու և հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու նպատակով կանչի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը՝ ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի գլխավորությամբ:

Տեղ հասնելուց պարզվել է, որ Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան 9 բազմաբնակարան շենքի բնակելի տներից մեկում հրդեհ է բռնկվել:

Փրկարարները տարհանել են բնակելի շենքի 3-րդ մուտքի բնակիչներին և բնակարանից դուրս հանել այրվող իրերը:

Հրշեջ փրկարարներն արագ մեկուսացրել են կրակը և մարել, այն չի տարածվել հարևան բնակարաններում:

Հրդեհի հետևանքով տուժած և զոհ չկա:

Դեպքի վայրում աշխատել են նաև ՆԳՆ ոստիկանության ծառայողները, «Շտապ բժշկական օգնություն կայան»-ի հերթապահ բժիշկները, «Արցախէներգո» և «Արցախգազ» ՓԲԸ-ի հերթապահ խմբերը:

Դեպքի առթիվ ստուգում է իրականացնում ԱԻՊԾ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:

Возможно, это изображение (1 человек и на открытом воздухе)

Возможно, это изображение (4 человека, люди стоят и на открытом воздухе)

Возможно, это изображение (1 человек, автомобиль, дорога и текст «POLICE 969 01»)Нет описания фото.

 

Լրահոս

Դիտել ավելին