Ինչպես հայտնում է Apple-ի ղեկավարությունը, ընկերությունը վերջերս որոշել է նոր հնարավորություններ ստեղծել՝ աուտիզմը, մելանոման և էպիլեպսիան մանրազնին հետազոտելու համար: Այս մասին հայտնում է Healthvesti.com-ը:
ResearchKit-ի առկայության շնորհիվ նոր iPhone-ները դառնում է արդյունավետ մի սարք, որի օգնությամբ կիրականացվեն հետազոտությունները: Գիտնականները կփորձեն ավելի խորությամբ ուսումնասիրել այս հիվանդությունների առաջացման արտասովոր պայմանները:
Մասնագետների խոսքերով՝ նորագույն հավելվածը հասանելի է ԱՄՆ-ի App Store-ում, ինչպես նաև iPhone 5 և նորագույն այլ մոդելների համար: