Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    473
    480

  • EUR

    547,5
    561,5

  • RUB

    6,59
    6,83

Կարևոր իրադարձություններ

 

ՀՀ-ում կենդանական աշխարհի պահպանությունը պատշաճ մակարդակի վրա չի․ ՇՄՆ

05 Օգոստոս, 2021 15:31
ՀՀ-ում կենդանական աշխարհի պահպանությունը պատշաճ մակարդակի վրա չի․ ՇՄՆ
Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի օբյեկտների պահպանությունը, դրանց օգտագործումը, վերահսկողությունը և համապատասխան իրավախախտումների համար պատասխանատվության կիրառումը այս ոլորտում պատշաճ մակարդակի վրա չեն գտնվում: Ստեղծված իրավիճակում խնդրահարույց են մի քանի հարցեր: Այս մասին տեղեկացնում է ՇՄՆ-ն։
 
Յուրաքանչյուր տեսակի թվաքանակի նվազումը կամ առավել ևս դրանց անհետացումը լուրջ վնաս են հասցնում էկոհամակարգերի ամբողջականությանը, խախտում դրանց հավասարակշռությունը, սնուցողական կապերն ու փոխազդեցությունները:
 
Հայաստանի Հանրապետության կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման գործընթացի, անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիների պահելու և օգտագործելու իրավահարաբերությունների կանոնակարգման և վարչարարության նվազեցման պահանջով Շրջակա միջավայրի նախարարությունը Կառավարության քննարկմանն է ներկայացրել «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունուման վերաբերյալ փաթեթը։

 

Լրահոս

Դիտել ավելին