Ադրբեջանում՝ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում այսօր շարունակվել է հայ ռազմագերիներ Դավիթ Տիգրանի Դավթյանի և Գևորգ Ռուբենի Սուջյանի գործով դատական նիստը, ովքեր մեղադրվում են լրտեսության մեջ։
Դատախազը ռազմագերիներից յուրաքանչյուրի համար պահանջել է 16 տարվա ազատազրկում, ինչից հետո նրանք կարտաքսվեն այդ երկրից։
Ադրբեջանական Trend գործակալությունը հայտնում է, որ Սուջյանն ու Դավթյանը գերեվարվել են նոյեմբերի 11-ին` Շուշիի մոտակայքում: