Կարևոր իրադարձություններ

Յուրա Մովսիսյանը վնասվածք է ստացել «Լոկոմոտիվ»-ի դեմ խաղի ժամանակ

18 Հոկտեմբեր, 2015 19:11
Յուրա Մովսիսյանը վնասվածք է ստացել «Լոկոմոտիվ»-ի դեմ խաղի ժամանակ

Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանը ստիպված է եղել լքել խաղադաշտը Ռուսաստանի առաջնության 12-րդ տուրի «Լոկոմոտիվ»-ի դեմ հանդիպման 55-րդ րոպեին:

Sport Express-ի տեղեկությունների համաձայն՝ Յուրան վնասվածք է ստացել մրցակցի պաշտպան Վեդրան Չորլուկայի հետ պայքարում և լքել խաղադաշտը՝ ձախ կողմում ունեցած ցավերի պատճառով: Ֆուտբոլիստը բժշկական հետազոտություն կանցնի:

Հիշենենք, որ Մովսիսյանի փոխարեն խաղադաշտ է դուրս եկել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը, ով գոլային փոխանցման հեղինակ է դարձել:

 

Լրահոս

Դիտել ավելին