Վրաստանի հարավ-արևելքում տեղի է ունեցել 3,7 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցումը տեղի է ունեցել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիից 54 կիլոմետր հեռավորության վրա: Այս մասին այսօր հայտնել է Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը:
Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 13:02-ին Կվեմո Քարթլի շրջանում, մարզկենտրոն Ծալկա քաղաքից 13 կիլոմետր հարավ-արևմուտք, Սալամալեյկի գյուղի մոտակայքում:
Վիրավորների կամ տուժածների մասին դեռևս տվյալներ չեն հաղորդվում: