Կարևոր իրադարձություններ

Չինաստանում աճեցված քրիզանթեմի նոր տեսակը կգրանցվի Գինեսի ռեկորդների գրքում

18 Հոկտեմբեր, 2015 18:55
Չինաստանում աճեցված քրիզանթեմի նոր տեսակը կգրանցվի Գինեսի ռեկորդների գրքում

Չինաստանի Քայֆեն քաղաքում հանրությանն են ներկայացրել քրիզանթեմ, որին 641 բուսատեսակ է պատվաստվել: Այս մասին հաղորդում է «Սինհուա» գործակալությունը:

Նշվում է, որ բույսի հաստությունը հասնում է 3.8 մետրի: Պատվաստման համար 4 տարի է անհրաժեշտ եղել: Այժմ բույսի վրա ծաղկում են մոտ 1.5 հազար ծաղիկներ:

Նշենք, որ Չինաստանի ժողովրդական բժշկության մեջ քրիզանթեմները բուժամիջոց են համարվում: Դրա տերևները նախատեսված են միգրենի դեմ, իսկ չորացված թերթիկները` ախորժակի բացվելու:

Չինաստանում քրիզանթեմներ սկսել են աճեցնել դեռևս մ.թ.ա. 551-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին