Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    485,5

  • EUR

    563,5
    571,5

  • RUB

    8,02
    8,27

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցության հարց չեմ տեսնում

07 Հոկտեմբեր, 2015 19:18
Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցության հարց չեմ տեսնում

Հոկտեմբերի 5-ին ՀՀ ազգային ժողովի մեծամասնությունը կողմ քվեարկեց սահմանդրական բարեփոխումների նախագծին: Սահամանդրական բարեփոխումների նախագծի, Ռոբերտ Քոչարյանի հայտարարության, “Չեք անցկացնի” նախաձեռնության հետագա պլանների մասին Shabat.am-ը զրուցել է նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանի հետ:

-Դավիթ, չնայած սահմանդրական բարեփոխումների նախագիծն ԱԺ-ի կողմից  ընդունվեց, այնուամենայնիվ հոկտեմբերի 30-ին նախատեսվում է հանարահավաք: ---Պայքարի առաջին փուլն ավարտվեց, հետագա անելիքների մասին ի՞նչ կասեք: Ի՞նչ սպասելիքներ ունեք առաջիկա հանրահավաքից:  

Աժ դիմաց լինելն ու  բողոքի գործողությունների նպատան այնն էր, որ տեսնեին, որ հանրությունը դեմ է այդ նախագծին, նպատակը պատգամավորների վրա ազդելը չէր,  քանի որ նրանք վաղուց գտնվում են Բաղրամյան 26-ի ազդեցության տակ: Նրանց վրա ազդել անիմաստ է, մենք մեր նպատակին հասել ենք, ցույցը հասել է իր նպատակին, եթե հասած չլիներ, իշխանության կողմից այդ ռեակցիան չէր լինի, իսկ դրանով նրանք ցույց տվեցին, որ նյարդային վիճակում են գտնվում՝ հարձակվելով պաաստառի վրա, որի վրա գրված էր “Ոչ”:

Մարդկանց անիմաստ ապօրինի բերման ենթարկեցին, բայց դա արդյունք չտվեց: Սա ցույց է տալիս, որ ակցիան հասել է իր նպատակին, իսկ հոկտեմբերի 30-ին արդեն լինելու է համապետական  հավաք, որին բազմաթիվ մարդիկ են մասնակցելու: Մենք այս ընթացքում զբաղվում ենք նախապատրաստական աշխատանքներով, դրա շրջանակում կլինենք և՛ Երևանում, և՛ մարզերում, կհանդիպենք մարդկանց և իրազեկենք: Ինչ վերաբերվում է հանրաքվեի կանխել- չկանխելուն՝ Սերժ Սարգսյանը բնականաբար ստորագրելու է, իսկ ժողովուրդը պետք է գնա ու ոչ ասի այդ հանրաքվեին:

-Ռոբերտ Քոչարյանը նշում է. «Հաշվի առնելով Հայաստանում ներկուսակցական ժողովրդավարության անգամ նշույլի բացակայությունը՝ հովանավորչական կառավարումը կդառնա անխուսափելի ու հարատեւ չարիք, լճացման աղբյուր եւ արատավոր համակարգի վերարտադրման գործիք»։ Ի՞նչ տեսակետ ունեք Քոչարյանի այս հայտարարության մասին և ի՞նչ եք կարծում նա իսկապես ընդդիմանում է իշխանության ծրագրին:

-Քոչարյանը նորություն չի ասել, որ ես համաձայն լինեմ կամ ոչ, դա բոլորն են ասել, և ոչ էլ առանձնահատուկ վերաբերմունք ունեմ: Նա նախկին նախագահն է և կարող է արտահայտել իր կարծիքը:

-Մինչ «Ոչ»-ի  ճակատը ձևավորվելը խոսվում էր այն մասին, որ այն ղեկավարվում է Ռոբերտ Քոչարյանի կողմից և նա պայքարում է իշխանության դեմ:

-Դրանք ծիծաղելի և անլուրջ խոսակցություններ են, դրանով փորձում են վաղեցնել հասարակությանը: Իրականում այստեղ ամեն ինչ հրապարակային է, ճակատը կազմում են այն ուժերը, որոնք ստորագրել են «Ոչ»-ի հռչակագրի տակ: Մեր նախաձեռնությանը միացած կազմակերպությունները, անկուսկացականները, ակտիվիստները ոչ մի կապ չունեն Ռոբերտ Քոչարյանի հետ:

-Եթե Ռոբերտ Քոչարյանը ցանկություն ունենա միանալ «Ոչ» –ի ճակատին «Չեք անցկացնի» նախաձեռնությունը կընդունի նրան:

- Այն, որ Քոչարյանը դեմ է սահմանադրական փոփոխություններին մի քանի անգամ ասվել է: Ինչ վերաբերվում է որևէ մեկի միանալուն՝ հայտարարությունը բաց է, և նրանք ովքեր ցանկություն ունեն կարող են ասել, որ միանում են, այստեղ որևէ ընթացակարգ չկա: Ինչ վերաբերվում է համագործակցությանը՝ առանձին հարցերի շուրջ, արդեն այն ուժերը կքննարկեն այդ, բայց ես համագործակցության հարց չեմ տեսնում Ռ.Քոչարյանի հետ, քանի որ օրակարգում նման հարց գոյություն չունի:  

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին