Կարևոր իրադարձություններ

Վստահ եմ, որ ձեր գիտելիքներն ու փորձը կծառայեն ազգաբնակչության կյանքի և գույքի անվտանգության ապահովման գործին. Փիլոյան

19 Հուլիս, 2021 12:01
Վստահ եմ, որ ձեր գիտելիքներն ու փորձը կծառայեն ազգաբնակչության կյանքի և գույքի անվտանգության ապահովման գործին. Փիլոյան

Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության» տոնի առթիվ ԱԻ նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը շնորհավորական ուղերձ է հղել, որում ասված է.

«Հարգելի աշխատակիցներ, գործընկերներ շնորհավորում եմ «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության» 30-ամյա տարելիցի առթիվ։ Այս տարիների ընթացքում սեյսմիկ վտանգի գնահատման և ռիսկի նվազեցման նպատակով մեծ աշխատանք է տարվել ոլորտի տեխնիկական զինվածության բարձրացման, մասնագետների պատրաստման ուղղությամբ։ Դուք բարեխղճորեն աշխատել եք ամենօրյա, հաճախ նաև՝ 24-ժամյա ռեժիմով։

Օգտվելով առիթից` ներկա և նախկին աշխատողներին իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում սրտացավ ու արդյունավետ աշխատանքի համար։

Վստահ եմ, որ այսուհետ ևս ձեր գիտելիքներն ու փորձը կծառայեն վտանգավոր սեյսմիկ գործընթացներից ու երևույթներից մեր ազգաբնակչության կյանքի և գույքի անվտանգության ապահովման գործին»:

 

Լրահոս

Դիտել ավելին