Կարևոր իրադարձություններ

Արմավիրի մարզում բախվել են ոստիկանական Samand-ն ու Volkswagen-ը. 3 զոհերից 2-ը ոստիկանական ծառայողներ են

14 Հուլիս, 2021 22:45
 Արմավիրի մարզում բախվել են ոստիկանական Samand-ն ու Volkswagen-ը. 3 զոհերից 2-ը ոստիկանական ծառայողներ են

Այսօր՝ հուլիսի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Պտղունք գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Samand և Volkswagen մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով  3 հոգի տեղում մահացել են:

Աղբյուրի տեղեկություներով՝ Samand մակնիշի ավտոմեքենան հաշվառված է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության հաշվեկշռում և, ըստ նախնական տեղեկությունների, մահացածներից երկուսը ոստիկաններն են, մեկը՝ քաղաքացիական անձ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին