Կարևոր իրադարձություններ

1 օրական երեխայի վիճակը գնահատվել է ծանր. շենքի բակում մնալու պատճառով նա ունի ինֆեկցիաներ

14 Հուլիս, 2021 19:00
Հեղինակ՝ Շուշան Դանիելյան
1 օրական երեխայի վիճակը գնահատվել է ծանր. շենքի բակում մնալու պատճառով նա ունի ինֆեկցիաներ

Երևանի պետական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Թարմացում

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկա տեղափոխված նորածնի վիճակը նեոնատոլոգ, մանկական անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, կլինիկայի ղեկավար Հրանտ Կալենտերյանի կողմից գնահատում է ծանր, հավելելով, որ այս պահի դրությամբ այն կարելի է համարել կայուն:

Նշենք, որ Երևանի Արցախի փողոցի 15 շենքի մուտքերից մեկի մոտ գտնված նորածին երեխան ոչ հիվանդանոցային պայմաններում պահվելու արդյունքոմ ունի ինֆեկցիաներ, ինչպես նաև շնչառական անբավարարության պատճառով փոքրիկին միացված է արհեստական շնչառական սարք:

Նորածինը շարունակում է մնալ համալսարանական մասնագետների անմիջական հսկողության ներքո, նրա առողջական վիճակի փոփոխության վերաբերյալ կտրամադրվի տեղեկատվություն»:

 

Լրահոս

Դիտել ավելին