Կարևոր իրադարձություններ

Խոշոր հրդեհ Հրազդան քաղաքում. ընտանիքի 5 անդամները մնացել են բաց երկնքի տակ

18 Հոկտեմբեր, 2015 18:28
Խոշոր հրդեհ Հրազդան քաղաքում. ընտանիքի 5 անդամները մնացել են բաց երկնքի տակ

Shamshyan.com-ը գրում է.

Երեկ` հոկտեմբերի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:35-ի սահմաններում Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի միկրոշրջան թաղամասում բնակելի տնակ է այրվում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատը, ում լրացուցիչ օգնության է հասել 1 մարտական հաշվարկ` ջրատարով:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հրշեջները, բնակիչները ինչքան էլ պայքարել են խոշոր հրդեհի դեմ, չեն կարողացել ոչինչ անել, քանի որ տնակն ամբողջովին փայտյա էր և վայրկյանների ընթացքում կրակը տարածվում էր: 

Մանրամասները՝ այստեղ:

 

Լրահոս

Դիտել ավելին