Կարևոր իրադարձություններ

ALK ավիաուղիները Երևանից չվերթեր կիրականացնի դեպի Լիոն, էյնդհովեն և Համբուրգ

09 Հուլիս, 2021 18:04
ALK ավիաուղիները Երևանից չվերթեր կիրականացնի դեպի Լիոն, էյնդհովեն և Համբուրգ

ALK ավիաուղիները հուլիսի 23-ից մինչև սեպտեմբերի 25-ը ոչ կանոնավոր չվերթեր կիրականացնի Երևան- Լիոն (Ֆրանսիա)- Երևան, Երևան- Էյնդհովեն (Նիդերլանդներ)- Երևան և Երևան- Համբուրգ (Գերմանիա)- Երևան երթուղիներով: Այս մասին տեղեկանում ենք «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածած հաղորդագրությունից:

Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ: Դեպի Լիոն չվերթերը կիրականացվեն հինգշաբթի օրերին, դեպի էյնդհովեն՝ ուրբաթ օրերին, իսկ դեպի Համբուրգ՝ շաբաթ օրերին:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերությանը:

 

Լրահոս

Դիտել ավելին