Աշխարհի առաջին ռակետ, «Ոսկե սաղավարտ»-ի մրցաշարերի 10-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը 6:2, 6:4 հաշվով հաղթանակ է տարել Ժո Վիլֆրիդ Ցոնգայի նկատմամբ Շանհայի մրցաշարի եզարափկիչում:
Դիմակայությունը տևել է 1 ժամ 18 րոպե:
28-ամյա սերբ թենիսիստը 9-րդ տիտղոսն է նվաճել մրցաշրջանում և առաջին անգամ հաղթել «Մասթերս 1000»-ի 5 մրցաշարերից մեկում: