Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    486
    496

  • EUR

    577,5
    591,5

  • RUB

    6,64
    6,88

Կարևոր իրադարձություններ

 

Հրդեհ էլեկտրական ենթակայանի տարածքում

07 Հուլիս, 2021 10:29
Հրդեհ էլեկտրական ենթակայանի տարածքում

Հուլիսի 6-ին՝ ժամը 19:21-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գնդևազ գյուղ տանող ավտոճանապարհին այրվում է խոտածածկույթ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գնդևազ գյուղ տանող ավտոճանապարհի 1-ին կմ-ին գտնվող «Որոտան-2» էլեկտրական ենթակայանում և հարակից տարածքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:25-ին, մարվել՝ 20:53-ին: Այրվել են մոտ 200 քմ խոտածածկույթ և էլեկտրական ենթակայանի տրանսֆորմատորի յուղը՝ 120 լ:

Լրահոս

Դիտել ավելին