Կարևոր իրադարձություններ

Սարալանջ գյուղում «T-30» մակնիշի տրակտորը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է․ կա տուժած

06 Հուլիս, 2021 23:55
Սարալանջ գյուղում «T-30» մակնիշի տրակտորը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է․ կա տուժած

Հուլիսի 6-ին, ժամը 22։13-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարալանջ գյուղի հանդամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «T-30» մակնիշի տրակտորը (վարորդ՝ Ժ․ Մ․, ծնված 1993 թ.) գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է Ապարան քաղաքի ԲԿ, որտեղ ստացել է համապատասխան օգնություն և դուրս գրվել:

Փրկարարներն ուղղել են «T-30» մակնիշի տրակտորը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին