Կարևոր իրադարձություններ

Արցախը ճանաչած Նյու Ջերսիի ուղերձն ադրբեջանաթուրքական զույգին. «Հայաստանի Հանրապետություն»

02 Հուլիս, 2021 09:17
Արցախը ճանաչած Նյու Ջերսիի ուղերձն ադրբեջանաթուրքական զույգին. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է.

«Մինչ Ալիեւը հայտարարում է, թե Արցախի հարցը լուծել է ագրեսիայի միջոցով, ԱՄՆ-ի արդեն 10-րդ նահանգի՝ Նյու Ջերսիի Սենատը երկու օր առաջ Արցախի Հանրապետության անկախության ճանաչման բանաձեւ ընդունեց: Այն բաց եւ ուղղաձիգ ուղերձ է ադրբեջանաթուրքական զույգին, ըստ որի՝ ինչպես Արցախի ժողովրդի դեմ սանձազերծած ադրբեջանական առաջին ագրեսիայի 1994 թ. տրամաբանական ավարտ դարձած հայկական կողմի հաղթանակից, այնպես էլ 2020-ին հրահրած պատերազմից հետո Արցախի հիմնահարցը չի լուծվել: Այն լուծված չէ մի պարզ պատճառով, որ հակամարտության հիմքը՝ Արցախի ժողովրդի հռչակած ինքնորոշման իրավունքը ճանաչված չէ: Հետեւաբար, գոնե հետպատերազմյան կայունություն ապահովելու համար պաշտոնական Բաքուն ստիպված է տարածաշրջանի երկրների միջեւ համագործակցություն սկսելու եւ կոմունիկացիաները բացելու գործընթացի հիմքում չդնել իր տարածքային ամբողջականության ճանաչման պայմանը, այլ պետք է ականջալուր լինել Արցախի հիմնահարցի քաղաքական ու հիմնարար լուծման բանակցություններ սկսելու հորդորներին»:

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է.

 

Լրահոս

Դիտել ավելին