Կարևոր իրադարձություններ

ՀՀ ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել

01 Հուլիս, 2021 19:56
ՀՀ ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել

ՀՀ ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով 2021 թ. հուլիսի 2-ին Երևան քաղաքի Աբովյան փողոցի 54 հասցեի դիմացի ճանապարհահատվածի չկարգավորվող հետիոտնային անցման տեղամասում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Փոփոխության արդյունքում Աբովյան փողոցի նշված հետիոտնային անցման հատվածում կտեղակայվի «հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցային օբյեկտ, և այսուհետ տվյալ ճանապարհահատվածով տրանսպորտային միջոցների երթևեկության ու հետիոտնային անցումով հետիոտների տեղաշարժի հերթականությունը հետիոտների միջամտությամբ կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով»:

 

Լրահոս

Դիտել ավելին