Կարևոր իրադարձություններ

24-ամյա վարորդը Mercedes CLK-ով Հրազդանի կիրճում հայտնվել է Հրազդան գետի ափին՝ քարերի վրա. մեքենան դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ ճոպան

30 Հունիս, 2021 00:10
24-ամյա վարորդը Mercedes CLK-ով Հրազդանի կիրճում հայտնվել է Հրազդան գետի ափին՝ քարերի վրա. մեքենան դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ ճոպան

Հունիսի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ժամը 21:45-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության  9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում ավտոմեքենա է ընկել Հրազդան գետը:

Պարզվել է, որ Երևանի բնակիչ, 24-ամյա Հակոբ Կարաօղլանյանը իր վարած Mercedes CLK 200 մակնիշի ավտոմեքենայով  բախվել է բազալտե եզրաքարերին և մասամբ հայտնվել Հրազդան գետի ափին՝ քարերի վրա:

Ըստ աղբյուրի նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:

Ավտոմեքենան փրկարարները հատուկ ճոպանի միջոցով դուրս բերեցին անվտանգ վայր: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին