Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    484
    493

  • EUR

    573,5
    587,5

  • RUB

    6,59
    6,83

Կարևոր իրադարձություններ

 

33-ամյա տղամարդը վագոն տնակում կախվելով ինքնասպան է եղել․ ՔԿ

28 Հունիս, 2021 12:48
33-ամյա տղամարդը վագոն տնակում կախվելով ինքնասպան է եղել․ ՔԿ

2021թ. հունիսի 27-ին` ժամը 10.55-ին, ՀՀ ոստիկանությունում Արմավիրի մարզի բնակչուհին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ իր ամուսինը՝ծնված 1987թ., Արմավիրի մարզի Նորապատ գյուղից դեպի Հայկավան գյուղ տանող ճանապարհի աջակողմյան հատվածում տեղադրված իրենց վագոն տնակում կախվելու եղանակով ինքնասպան է եղել:

Քննչական կոմիտեն հայտնում է, որ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է տղամարդու դիակը՝ վագոն տնակի առաստաղից ավտոմեքենաների քարշակման համար նախատեսված պարանով կախված՝ ձեռքերը մարմնի հետևի մասում նույն պարանով կապված վիճակում: Դիակի զննությամբ արտաքին վնասվածքներ չեն հայտնաբերվել: ​

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: ​ Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս

Դիտել ավելին