Կարևոր իրադարձություններ

Հռոմի պապն առաջին անգամ ֆրանսիացի զույգի կսրբադասի

18 Հոկտեմբեր, 2015 17:05
Հռոմի պապն առաջին անգամ ֆրանսիացի զույգի կսրբադասի

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Պետրոսի հրապարակում մտադիր է առաջին անգամ ֆրանսիացի ամուսնական զույգի սրբադասել. հաղորդում է BBC-ն:

Լուի և Զելի Մարտինները ապրել են 19-րդ դարում: Նրան եղել են ավելի վաղ սրբացված Թերեզ Լիզյոացու ծնողները:

Զույգն ունեցել է 9 երեխա, որոնցից 4-ը մահացել են վարակներից: Մնացած 5 աղջիկները միանձնուհիներ են դարձել:

Նրանցից կրտսերը, մահացել է 1897 թվականին՝ 24 տարեկան հասակում՝ թոքախտից։


Համեստ ու փակ կյանքով ապրած Թերեզ Լիզոյացու ինքնակենսագրականը նոր կաթոլիկների ոգեշնչման աղբյուր է դարձել:

 

Լրահոս

Դիտել ավելին