Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    488
    498

  • EUR

    578
    594

  • RUB

    6,65
    6,89

Կարևոր իրադարձություններ

 

Արձանագրվել է 26 վթար. 2 մարդ մահացել է, 34-ը՝ ստացել վնասվածքներ

23 Հունիս, 2021 22:18
Արձանագրվել է 26 վթար. 2 մարդ մահացել է, 34-ը՝ ստացել վնասվածքներ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 22-ից 23-ը ՀՀ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 68 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 11, խարդախության՝ 8, ընտրական խախտումների հետ կապված դեպքերի և ծեծի՝ 7-ական, մարմնական վնասվածք պատճառելու և պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթման, ինչպես և շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու՝ 6-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 4, իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնության ու սպանության սպառնալիքի՝ 3-ական, սպանության փորձի, կողոպուտի, բնակարանային գողության, գույքը դիտավորությամբ վնասելու, հարկերից խուսափելու, դրամանենգության, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման և սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 5 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, և գույքի դիտավորությամբ վնասման 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 26 պատահար. 2 մարդ զոհվել է, 34-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Լրահոս

Դիտել ավելին