Կարևոր իրադարձություններ

Արտակարգ դեպք Արարատի մարզում. 18-ամյա վարորդը 06-ով հայտնվել է ջրատարում. 18-ամյա 4 պարուհիներ տեղափոխվել են հիվանդանոց

23 Հունիս, 2021 20:59
Արտակարգ դեպք Արարատի մարզում. 18-ամյա վարորդը 06-ով հայտնվել է ջրատարում. 18-ամյա 4 պարուհիներ տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ հունիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ժամը 12:00-ի սահմաններում  Բյուրավան գյուղի բնակիչ, 18-ամյա  Խաչիկ Գասպարյանը Մրգավետ գյուղի դաշտամիջյան հատվածում իր վարած ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ջրատարի մեջ:

Վթարի հետևանքով ուղևորներ, Բյուրավան գյուղի բնակիչներ, 18-ամյա Էլենա Ավետիսյանը, 18-ամյա Արմենուհի Սիմոնյանը, 18-ամյա Գոհար Միքայելյանը և 18-ամյա Գրետա Քիրիզյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Աղբյուրի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածները  իրենց գյուղի դպրոցի շրջանավարտներ են և պարուհիներ: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին