Կարևոր իրադարձություններ

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

22 Հունիս, 2021 12:55
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: ՀՀ նախագահը շնորհավորել է նրան արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առթիվ: Այս մասին հայտնում է ՀՀ Նախագահի աշխատակազմը։

Արմեն Սարգսյանը ՀՀ ապագա կառավարությանը մաղթել է հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի հետագա զարգացման, առաջընթացի, ժողովրդի բարեկեցության ու պետության անվտանգության ապահովման:

 

Լրահոս

Դիտել ավելին