Այսօր՝ հունիսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ 10-ամյա Աշոտ Մ-ն իր վարած կվադրոցիկլով բախվել է Ջրառատ թաղամասի թիվ 557 ցանկապատին։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Աշոտ Մ-ն և նրա ուղևորուհին 13-ամյա Մելինե Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդան բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի և դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ նույն վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանի կողմից նյութեր են նախապատրաստավում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: