Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    488,5
    497,5

  • EUR

    576,5
    592,5

  • RUB

    6,63
    6,87

Կարևոր իրադարձություններ

 

Երևանում 16-ամյա տղան դանակահարել է 23-ամյա երկու երիտասարդի

15 Հունիս, 2021 18:37
Երևանում 16-ամյա տղան դանակահարել է 23-ամյա երկու երիտասարդի

Հայաստանի  քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական

 

բաժնում ՀՀ քր օր-ի 112 հոդվածի 1-ին  մասի հատկանիշներով հարուցվել  քրեական գործ: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Նշված քրգործը հարուցվել է երեկ՝ հունիսի 14-ին, Շենգավիթ վարչական տարածքում տեղի ունեցած դանակահաությունների փաստով: Այդ օրը՝ ժամը 20:00-ի սահմաններում, «Շենգավիթ» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ «աճուկային շրջանի դանակահաություն»  ախտորոշմամբ իրենց մոտ է  տեղափոխվել մի քաղաքացի: 10 րոպե անց, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ ազդրային շրջանի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է  տեղափոխվել մի քաղաքացի:

Հիվանդանոցներ են մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի և Շենգավիթի քննչական բաժնի օպերատիվ քննչական խմբերը, ովքեր պարզել են՝ «Շենգավիթ»  բժշկական կենտրոն տեղափոխվածը՝ Արագածոտնի մարզի բնակիչ, 23-ամյա Վոլոդյա Ն.-ն է, իսկ «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխվածը՝ Երևանի բնակիչ, 23-ամյա Գագիկ Հ.-ն: Բժիշկները ոստիկաններին և քննիչների հայտնել են, որ վերջիններս ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վերջիններս  վնասվածքները ստացել են  նույն օրը՝ ժամը 19:40 –ի սահմաններում՝ Շենգավիթ վարչական շրջանի Հ. Հովսեփյան և Մանանդյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:  

Կարճ ժամանակ անց, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են  նրանց դանակահարողի ինքնությունը և որպես կասկածյալ որոնում են նրան:

Աղբյուրի տեղեկություններով՝ կասկածյալը Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ, 16-ամյա Վաչե Ս.-ն է: Շենգավիթի քննչական բաժնի քննիչ Մազյանի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Լրահոս

Դիտել ավելին