Կարևոր իրադարձություններ

Անահիտ Ավանեսյանը Շիրակի և Լոռու մարզերի բուժաշխատողների հետ է հանդիպել

12 Հունիս, 2021 00:19
Անահիտ Ավանեսյանը Շիրակի և Լոռու մարզերի բուժաշխատողների հետ է հանդիպել
Մարզային բժշկական կենտրոնների համաչափ զարգացումն առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում է։ Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն այսօր Շիրակի և Լոռու մարզերի բուժաշխատողների հետ է հանդիպել։
 
Բժշկական կենտրոնների արդիականացում` շենքային պայմանների բարելավում, նորագույն սարքավորումների ապահովում և նեղ մասնագետների առկայություն մարզերում, աշխատավարձերի վերանայում. այս և այլ կարևոր հարցերին է անդրադարձել Անահիտ Ավանեսյանը հանդիպման ժամանակ։
Նախարարի պաշտոնակատարը նշել է, որ առողջապահական ապահովագրության ներդրման շնորհիվ քաղաքացիներն ապահովագրված կլինեն, իսկ մարզային բուժհաստատությունների համար առավել շահեկան պայմաններ կստեղծվեն։
Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է նաև վերջին երեք տարիների կատարած աշխատանքը, խոսել ոլորտում առկա խնդիրների, դրանց լուծումների և առաջիկայում անելիքների մասին` վստահեցնելով, որ առողջապահությունը կշարունակի մնալ կառավարության գերական ոլորտ։
 

Լրահոս

Դիտել ավելին