Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    510,5
    515,5

  • EUR

    602
    614

  • RUB

    6,97
    7,21

Կարևոր իրադարձություններ

Արտակ Բեգլարյանը Գարեգին Բ-ի հետ մարդասիրական ծրագրերի շուրջ քննարկում է ունեցել

06 Հունիս, 2021 10:32
Արտակ Բեգլարյանը Գարեգին Բ-ի հետ մարդասիրական ծրագրերի շուրջ քննարկում է ունեցել
Արտակ Բեգլարյանը մարդասիրական ծրագրերի շուրջ քննարկում է ունեցել Գարեգին Երկրորդ կաթողիկոսի հետ։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության կառավարությունից։
 
«Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հունիսի 5-ին հանդիպել է հայրապետական այցով Արցախ ժամանած Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդին:
Ընդգծելով Վեհափառ Հայրապետի այցի կարևորությունն ու խորհրդանշականությունը՝ Արտակ Բեգլարյանը շեշտադրել է, որ հատկապես հետպատերազմյան իրավիճակում արցախահայությունն ունի հոգևոր տևական զորակցության մեծ կարիք, և Հայ առաքելական եկեղեցին այդ հարցում բացառիկ առաքելություն ունի կատարելու:
«Այդ առումով Ձեր Հայրապետական այցն ու մաղթանքը յուրահատուկ դրական խթան են արցախցիների հոգևոր կյանքի վերելքի և վերքերի ամոքման համար: Մենք շնորհակալ ենք, որ Արցախը մշտապես եղել ու գտնվում է Հայ առաքելական եկեղեցու հոգածության կիզակետում՝ վստահ լինելով, որ նաև դրա շնորհիվ կկարողանանք արժանապատվորեն հաղթահարել մեր առջև ծառացած մարտահրավերները և բռնել Հայրենիքի վերականգնման ու զարգացման ուղին»,- նշել է պետական նախարարը:
Վեհափառ Հայրապետը նշել է, որ Արցախում գտնվելն իր համար հոգևոր մխիթարություն է և հնարավորություն զորակցելու հավատավոր ժողովրդին: Նա շեշտադրել է, որ Հայ առաքելական եկեղեցին զորավիգ է արցախահայության պայքարին և՛ հոգևոր, և՛ մարդասիրական աջակցության միջոցներով:

Կողմերը քննարկել են Արցախում իրագործվող մի շարք մարդասիրական ծրագրեր, ինչպես նաև հնարավոր համագործակցության եզրերը տարբեր ոլորտներում: Անդրադառնալով համազգային նշանակության որոշ հարցերի՝ երկուստեք կարևորվել է հատկապես ներկա պայմաններում ներազգային համերաշխության ու միասնականության խիստ անհրաժեշտությունը առկա մարտահրավերներն արժանապատվորեն դիմագրավելու ճանապարհին»,- ասված է հայտարարության մեջ:

ԳՈՎԱԶԴ
00:15
Իմանալ ավելին
 
Իրավաբան.net
facebook sharing button Share
twitter sharing button Tweet
 
Հուզմունքս դժվարությամբ էի թաքցնում․ Արթուր Վանեցյան
Արտակ Բեգլարյանը Գարեգին Բ-ի հետ մարդասիրական ծրագրերի շուրջ քննարկում է ունեցել
Մելիքգյուղի սարերում 59-ամյա քաղաքացի է մահացել
Կրակահերթը Կութի բնակիչ հովիվի ուղղությամբ տևել է մոտ 30 րոպե․ Արման Թաթոյան
Թափուր հաստիքներ՝ Տեսչական մարմնում
Սա ցույց տվեք ու ասեք թող պարզի, թե որտեղ էի ես պատերազմի օրերին․ Լևոն Քոչարյանը՝ Նիկոլ Փաշինյանին
Կութ գյուղի հովվի ուղղությամբ կրակ է բացվել․ ՊՆ
Մարտունի-Վարդենիս ճանապարհին առաջացել են հողային բերվածքների կույտեր․ ՏԿԵՆ
Մեքսիկայում «սև բորբոս» են հայտանբերել 34-ամյա տղամարդու մոտ․ նրա կյանքին վտանգ է սպառնում
Գարեգին Բ-ի հետ քննարկել ենք այն խնդիրները, որոնք ծառացած են մեր Հայրենիքի առջև․ Արայիկ Հարությունյան
ՄԻՊ-ը, հաշվի առնելով լրագրողների բողոքները, գրություն կուղարկի Ոստիկանություն
Եթե ավտոմեքենան վաճառ­վում է ձեռքբերումից 6 ամիս հետո, ապա հարկային պարտավո­րու­թյուն չի առաջանում․ օրենքն ընդունվել է
Կութի համայնքապետը՝ ադրբեջանցիների կողմից հովվի վրա կրակելու լուրերի մասին
Ի՞նչ կենսագրություն ունի Արագածոտնի մարզի նորանշանակ ոստիկանապետը
Արագածոտնի մարզի ոստիկանապետ է նշանակվել Տիգրան Կարապետյանը
Տուգանք՝ վաճառքի և վարձույթի նպատակով ավտոտրանսպորտային միջոցը չսահմանված վայրում կայանելու համար․ օրենքը գործում է հունիսի 1-ից
Ջաբրայիլում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն․ ԱԻՊԾ
2018-ից հետո դիակային սառնարանային տեղերի թիվը հասել է 200-ի․ սա է կառավարության իրական վերաբերմունքը զոհերի նկատմամբ․ ԱՆ
Ավարտական հանդիսավոր արարողություն է անցկացվել ռազմական համալսարանում
Մի շարք հասցեներում գազ չի լինի․ «Գազպրոմ Արմենիա»
 
«Այդ առումով Ձեր Հայրապետական այցն ու մաղթանքը յուրահատուկ դրական խթան են արցախցիների հոգևոր կյանքի վերելքի և վերքերի ամոքման համար: Մենք շնորհակալ ենք, որ Արցախը մշտապես եղել ու գտնվում է Հայ առաքելական եկեղեցու հոգածության կիզակետում՝ վստահ լինելով, որ նաև դրա շնորհիվ կկարողանանք արժանապատվորեն հաղթահարել մեր առջև ծառացած մարտահրավերները և բռնել Հայրենիքի վերականգնման ու զարգացման ուղին»,- նշել է պետական նախարարը:
 
«Այդ առումով Ձեր Հայրապետական այցն ու մաղթանքը յուրահատուկ դրական խթան են արցախցիների հոգևոր կյանքի վերելքի և վերքերի ամոքման համար: Մենք շնորհակալ ենք, որ Արցախը մշտապես եղել ու գտնվում է Հայ առաքելական եկեղեցու հոգածության կիզակետում՝ վստահ լինելով, որ նաև դրա շնորհիվ կկարողանանք արժանապատվորեն հաղթահարել մեր առջև ծառացած մարտահրավերները և բռնել Հայրենիքի վերականգնման ու զարգացման ուղին»,- նշել է պետական նախարարը:

Լրահոս

Դիտել ավելին