Կարևոր իրադարձություններ

«Ժամանակին մի վարչապետ ունեինք․ ասում էր՝ ինչքան քիչ խոսեք ճգնաժամի մասին, այնքան ճգնաժամը մեզ չի հասնի»․ Արթուր Սաքունց

18 Մայիս, 2021 16:17
Հեղինակ՝ Արթուր Սաքունց
«Ժամանակին մի վարչապետ ունեինք․ ասում էր՝ ինչքան քիչ խոսեք ճգնաժամի մասին, այնքան ճգնաժամը մեզ չի հասնի»․ Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ժամանակին մի վարչապետ ունեինք, որ հիմա ԵԱՏՄ-ում է բարձր պաշտոնի։ Ասում էր՝ ինչքան քիչ խոսեք ճգնաժամի մասին, այնքան ճգնաժամը մեզ չի հասնի, թե կպչի՝ լավ չեմ հիշում ուղիղ բառերը, բայց իմաստը դրանում էր։ Հիմա ռեինկարնացիան ունի, ԱԺ պատգամավորն էլ պնդում է, թե «ԿԵՂԾ» օրակարգը, ՊԵՏՔ է հանել և դուրս շպրտել հանրային ցանկացած քննարկումից և առօրյա խոսակցություններից։ Նախ, «հայտնի շրջանակներ» միշտ էլ եղել են ու կլինեն, բայց մի հատ միամիտ հարց, էլի, իսկ իրական օրակարգը ո՞րն է։ Կամ մի հատ ցուցակ կազմեք, թե որոնք են կեղծ ու անկեղծ օրակարգի թեմաները, իմանանք, միամիտ չմնանք։ Իսկ տեղեկատվության ազատության կամ կարծիքի արտահայտման ազատության հարցն էլ թող մնա մեր հույսին, հա՞, չնայած այդպես էլ այդ իրավունքն ու մշակույթը մնաց չափարին կախված, երբ նույնիսկ տարիներ շարունակ այդ իրավունքի ջատագովներն են արդեն դրա դեմ հանդես գալիս»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին