Կարևոր իրադարձություններ

Դրյու Բերիմորը «գանձեր» է որոնում Հավայան կղզիներում

18 Հոկտեմբեր, 2015 14:35
Դրյու Բերիմորը «գանձեր» է որոնում Հավայան կղզիներում

Հոլիվուդյան աստղը տարվել է հետաքրքիր և անսովոր շինությունների ճակատամասերը լուսանկարելով: Բերիմորի խոսքով՝ իր նոր զբաղմունքի համար նա պարտական է ընկերներից մեկին, ում շնորհիվ նա սկսել է զբաղվել այդ գրավիչ գործով:

Հանգստյան օրերին նա ուղևորվել է Հավայան կղզիներում գտնվող Հոնոլուլու. «Ես ուզում եմ կիրակի օրը այստեղ «գանձերի» որոնում կազմակերպել. գտնել շինություններ, որոնք արժե լուսանկարել»:

Կարծես նրա բախտը բերել է: Մի այդպիսի շինություն՝ IBM ընկերության գրասենյակը, իր ոչ ստանդարտ ճակատով, նա գտել է և լուսանկարը տեղադրել իր բլոգում՝ հայտնում է 7days.ru-ն:

Բերիմորի երկրպագուները գնահատել են դերասանուհու ջանքերը՝ գրելով, որ նրա մոտ ստացվում են հրաշալի լուսանկարներ, և խորհորդ են տվել չթողնել այդ զբաղմունքը:

 

Լրահոս

Դիտել ավելին