Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    490
    502

  • EUR

    585
    601

  • RUB

    6,72
    7,02

Կարևոր իրադարձություններ

 

Մովսես Խորենացու մեդալով է պարգևատրվել Լիտվայի օպերայի և բալետի ազգային թատրոնի մեներգչուհի Հասմիկ Գրիգորյանը(տեսանյութ)

17 Մայիս, 2021 19:31
Մովսես Խորենացու մեդալով է պարգևատրվել Լիտվայի օպերայի և բալետի ազգային թատրոնի մեներգչուհի Հասմիկ Գրիգորյանը(տեսանյութ)

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, մշակույթի զարգացման գործում ներդրած ավանդի համար, Լիտվայի օպերայի և բալետի ազգային թատրոնի մեներգչուհի Հասմիկ Գրիգորյանը պարգևատրվել էր Մովսես Խորենացու մեդալով: Այսօր նախագահ Արմեն Սարգսյանը պետական պարգևը հանձնել է համաշխարհային ճանաչում ունեցող սոպրանոյին, որն այս օրերին Հայաստանում էր:

Հասմիկ Գրիգորյանը երկու հանրահայտ օպերային երգիչների՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանի և լիտվացի հանրահայտ սոպրանո Իռենա Միլկյավիչույտեի դուստրն է և հանդես է գալիս աշխարհի լավագույն բեմերում:

 

Նա համերգներով հանդես է եկել նաև հայրենիքում՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Ի դեպ, մշակութային Էվերեստի գագաթը հաղթահարելուց բացի երգչուհին օրերս հաջողությամբ բարձրացել է նաև Արարատ լեռը:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել և ստեղծագործական նորանոր վերելքներ է մաղթել անվանի երգչուհուն՝ նշելով, որ հպարտ են նրա հաջողություններով և մշտապես ուրախ են հյուրընկալել նրան հայրենիքում:

Երգչուհին նշել է, որ թեև ինքը երգում է աշխարհի շատ բեմերում, բայց իր համար առանձնակի պատիվ և ուրախություն է հանդես գալ Հայաստանի օպերային թատրոնում, որտեղ իր հայրն է աշխատել ու ստեղծագործել:

Լրահոս

Դիտել ավելին