Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515
    520

  • EUR

    622
    634

  • RUB

    7,1
    7,34

Կարևոր իրադարձություններ

 

Նախագահը ստորագրել է զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին օրենքը

17 Մայիս, 2021 16:47
Նախագահը ստորագրել է զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին օրենքը

Հանրապետության նախագահը մայիսի 17-ին ստորագրել է «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» օրենքը։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

«Համաձայն օրենքի՝ հայտարարվում է համաներում օրենքն ուժի մեջ մտնելու դրությամբ 27 տարին լրացած շարքային և 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից խուսափած և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին կամ 3-րդ մասով սահմանված՝ ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից խուսափելու հանցանք կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ այդ հանցանքը կատարելու համար դատապարտված արական սեռի քաղաքացիների նկատմամբ»,- ասված է հայտարարության մեջ:

Լրահոս

Դիտել ավելին