Կարևոր իրադարձություններ

Հնդկաստանում ձերբակալվել են երկամյա երեխայի բռնաբարության կասկածյալները

18 Հոկտեմբեր, 2015 14:30
Հնդկաստանում ձերբակալվել են երկամյա երեխայի բռնաբարության կասկածյալները

Հնդկաստանի Դելի քաղաքում ոստիկանները ձերբակալել են երկու 17-ամյա դեռահասների, ովքեր կասկածվում են փոքրիկ աղջնակի բռնաբարության մեջ: 2.5 տարեկան երեխան բռնության է ենթարկվել ուրբաթ օրը: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:

Ենթադրյալ հանցագործներին գտնելու համար ոստիկանները ձևավորել են 15 որոնողական բրիգադ, ինչպես նաև հարցումներ կատարել արևմտյան Դելիի ավելի քան 250 բնակչից, որտեղ կատարվել է հանցագործությունը:

Հետաքննության վարկածով՝ երեխային առևանգել են այն ժամանակ, երբ թաղամասում 10 րոպեով անջատվել է էլեկտրականությունը: Ընտանիքի անդամները նրան գտել են 3 ժամ անց՝ տան մոտ գտնվող այգում, արյունոտված և անգիտակից վիճակում: Ներկայումս երեխան հիվանդանոցում է:

 

Լրահոս

Դիտել ավելին