Կարևոր իրադարձություններ

ՀԱԹ Բ2 թաղամասում բռնկված հրդեհը մարվել է

15 Մայիս, 2021 22:00
ՀԱԹ Բ2 թաղամասում բռնկված հրդեհը մարվել է

Մայիսի 15-ին, ժամը 14։01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի ՀԱԹ Բ2 թաղամասի թիվ 131 շենքի 9-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։21-ին, մարվել՝ 17։01-ին։ Բնակարանում (90 քմ) այրվել է կուտակած աղբ (մոտ 60 խմ), վնասվել՝ առաստաղի ծեփը (մոտ 70 քմ) և արտաքին պատի 3 սալիկ (1 քմ):

 

Լրահոս

Դիտել ավելին