Կարևոր իրադարձություններ

4-րդ զորամիավորման հրաձգարաններում անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ

14 Մայիս, 2021 19:55
4-րդ զորամիավորման հրաձգարաններում անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ

4-րդ զորամիավորման հրաձգարաններում մայիսի 13-ից 14-ն անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ: Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։

Ստուգվել են տարբեր մարտավարական իրավիճակներում առաջադրված կրակային խնդիրների կատարման հմտությունները։ Զինծառայողները կատարել են հրաձգության տարբեր վարժանքներ, ցուցաբերել բարձր պատրաստություն և հաջողությամբ խոցել կրակադաշտի թիրախները։

 

Լրահոս

Դիտել ավելին