Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    490
    502

  • EUR

    585
    601

  • RUB

    6,72
    7,02

Կարևոր իրադարձություններ

 

Արդեն 4-րդ զանգն եմ ստանում. 3 օր է Տավուշում հանգիստ է, սիրելի հայրենակիցներ. Ստյոպա Սաֆարյան

12 Մայիս, 2021 22:30
Հեղինակ՝ Ստյոպա Սաֆարյան
Արդեն 4-րդ զանգն եմ ստանում.  3 օր է Տավուշում հանգիստ է, սիրելի հայրենակիցներ. Ստյոպա Սաֆարյան

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը հայտնում է․

«3 օր է Տավուշում եմ։ Իմ տան գտնվելու վայրի մասին քանիցս գրել եմ՝ գյուղի «դիտարկվող տեղամաս»-ում, թուրքի պոստից ուղիղ նշանառությամբ 1 կիլոմետր։ Արդեն 4-րդ զանգն եմ ստանում Բաղանիսում (իմ տունը Բաղանիս Ոսկեվան հատման կետում է), Ոսկեպարում «մարտերի» ու կրակոցների մասին։

Բառացիորեն կես ժամ առաջ ընկերոջս հետ գտնվել եմ մի վայրում, որը թուրքի պոստից 300-500 մետր է հեռու։ Այն պոստից, որը նայում է Ոսկեվանի, Բաղանիսին, Ոսկեպարին։ 3 օր է Տավուշում հանգիստ է, սիրելի հայրենակիցներ։ Այսքանը դրա համար եմ գրում, որ հասկանաք, թե որքան մոտ եմ սահմանին։ Ու ցավոք կարգավիճակս խանգարում է ամենավերջին բառերը գրեմ Տավուշի եւ ողջ Հայաստանի հանրության անդորրը խանգարող այդ թուրքերին, Ալիևի վկաներին, ստորներին, որոնք ոչ մի սրբություն ու կարմիր գիծ չունեն։ Սիրելի ժողովուրդ, հանգիստ եղեք։ Ամեն ինչ հանգիստ է եղել ու կա»,-նշել է նա։

 

Լրահոս

Դիտել ավելին