Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    510,5
    515,5

  • EUR

    605
    617

  • RUB

    6,98
    7,22

Կարևոր իրադարձություններ

 

Ադրբեջանի հանցագործ վարքագծի նպատակը հստակ է․ Արցախի ՄԻՊ

10 Մայիս, 2021 23:12
Հեղինակ՝ Գեղամ Ստեփանյան
Ադրբեջանի հանցագործ վարքագծի նպատակը հստակ է․ Արցախի ՄԻՊ

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

Ադրբեջանը շարունակում է վանդալիզմի իր քաղաքականությունը՝ ոչնչացնելով օկուպացված տարածքներում հայկական գերեզմաններն և գերեզմանաքարերը օգտագործելով որպես շինանյութ ճանապարհների կառուցման նպատակով։
Հայկական գերեզմանների ոչնչացումը ևս մեկ անգամ ի ցույց է դնում հայ ժողովրդի, նրա ստեղծած արժեքների և հիշողության նկատմամբ Արդբեջանի ղեկավարության և հասարակության համատարած ատելությունն ու անարգանքը։ Նրանց այս գործելաոճը մեզ համար նորություն չէ, մենք բազմիցս ականատես ենք եղել Ադրբեջանի վայրագություններին՝ ուղղված Արցախի տարածքում հայ ժողովրդի կյանքի, սեփականության, պատմական արժեքների և հիշողության դեմ։ Ադրբեջանի հանցագործ վարքագծի նպատակը հստակ է․ ոչնչացնել օկուպացված տարածքներում հայության բազմադարյա գոյության մասին վկայող ցանկացած հետք ու ապացույց։
Միջազգային մարդասիրական իրավունքի սովորույթային նորմերով սահմանվում է, որ հակամարտող կողմերը պետք է հարգանք ցուցաբերեն իրենց վերահսկողության տակ հայտնված գերեզմանների նկատմամբ, պետք է տարբերակիչ նշաններով առանձնացնեն գերեզմանավայրերն ու ապահովեն դրանց պահպանումը։ Հայկական գերեզմանների պղծմամբ ու ոչնչացմամբ Ադրբեջանը կոպտորեն խախտում է ոչ միայն սովորույթային իրավունքի նորմերը, այլ նաև անձի արժանապատվության, անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը։
Ադրբեջանին պետք է ստիպել կատարելու իր միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները, և այդ հարցում միջազգային կազմակերպություններն ունեն առաջնային պարտավորություն և առաքելություն։ Ադրբեջանի կողմից իրականացված և իրականացվող հանցագործությունները չպետք է անպատիժ մնան և միջազգային հանրությունը պետք է հստակ գիտակցի սա

Լրահոս

Դիտել ավելին