Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    510,5
    515,5

  • EUR

    605
    617

  • RUB

    6,98
    7,22

Կարևոր իրադարձություններ

 

Հայաստանից անվերադարձ մեկնածների մասին լուրերը կեղծ են․ Տեղեկատվության ստուգման կենտրոն

07 Մայիս, 2021 15:43
Հայաստանից անվերադարձ մեկնածների մասին լուրերը կեղծ են․ Տեղեկատվության ստուգման կենտրոն

Օրերս մամուլում տարածվել էր «Այս տարվա չորս ամիսների ընթացքում 76.677 մարդ անվերադարձ լքել է Հայաստանը» վերտառությամբ հրապարակում, որը իրականությանը չի համապատասխանում։ Պնդումն արվել է հիմք ընդունելով այն փաստը, որ 2021 թվականի առաջին չորս ամիսներին Հայաստանից օդային ճանապարհով մեկնած քաղաքացիների թիվը կազմել է 240 հազար 891 մարդ, ժամանածներինը՝ 164 հազար 214 մարդ:

Կապ հաստատելով Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հետ և ուսումնասիրելով մեկնողների և ժամանողների վիճակագրությունը՝ պարզեցինք, որ լրատվականներում տեղ գտած շահարկումներն անհիմն են ու կեղծ։

Այսպես, Հայաստանին բնորոշ սեզոնային աշխատանքային միգրացիան հիմնականում դրսևորվում է տարվա առաջին ամիսներին, ինչով պայմանավորված վիճակագրական տվյալները փաստում են, որ ՀՀ-ում օդային ճանապարհով մեկնողների սալդոն (մեկնածների և ժամանածների տարբերությունը) տարվա առաջին ամիսներին մշտապես բացասական է եղել։ Բացի այդ, 2021 թվականի բացասական սալդոյի կտրուկ աճը պայմանավորված է նախորդ տարվա ընթացքում կորոնավիրուսի հետևանքով կիրառված սահմանափակումներով, որի արդյունքում 2020-ին արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիները հնարավորություն չեն ունեցել մեկնել արտերկիր։ Արդյունքում, 2021թ.-ին ցամաքային ուղիներով ուղևորափոխադրումներ իրականցնելու սահմանափակումներով պայմանավորված հիմնականում ուղևորափոխադրումներն իրականացվել են օդային ուղիներով։

Վերը նշված ցուցանիշի աճին նպաստել է նաև այն փաստը, որ Ռուսաստանի կառավարությունը մարտի 1-ից մինչև ապրիլի 1-ը երկարացրեց «Ճամփորդիր առանց COVID-19–ի» հավելվածով երկիր մուտք գործելու թույլտվությունը, ինչի պատճառով նույնիսկ այն քաղաքացիները, ովքեր պետք է մեկնեին այս տարվա երկրորդ եռամսյակում, վերոնշյալ մեկամսյա ժամկետում մեկնեցին։

Ստորև կարող եք տեսնել 2010 թվականից մինչ 2021 թվականի հունվար-ապրիլ ամիսներին օդային ուղիներով մեկնածների և ժամանածների մասին վիճակագրությունը։

Լրահոս

Դիտել ավելին