Կարևոր իրադարձություններ

Դա շփման գծի բնականոն կյանքն է. Հարությունյանը՝ Արավուսում հայ հովվի և ադրբեջանցիների միջև տեղի ունեցած միջադեպի մասին

05 Մայիս, 2021 19:48
Դա շփման գծի բնականոն կյանքն է. Հարությունյանը՝ Արավուսում հայ հովվի և ադրբեջանցիների միջև տեղի ունեցած միջադեպի մասին

Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը պատասխանել է օրեր առաջ Սյունիքի մարզի Արավուս գյուղում տեղի ունեցած միջադեպի մասին հարցին: 

«Միջադեպը տեղի է ունեցել այն պատճառով, որ մեր հովիվը մոտեցել է դիրքերին, և այնտեղ քաշքշուկ է եղել: Միջադեպը հարթվել է: Ուզում եմ հստակ ասել, որ բոլոր այն սահմանը, որ նախատեսված է Խորհրդային Միության և միջազգայնորեն ճանաչված անկախ Հայաստանի՝ ամբողջովին պահպանվում է: Կան տեղեր, որ մերոնք 50 մ առաջ են, կան տեղեր, որ հակառակն է: Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ դիրքը հնարավոր չի դնել այնպիսի տեղ, որն ապահովի անվտանգությունը և վերահսկողությունը: Փոփոխությունները, որ տեղի են ունեցել սահմանին, իր մակերեսով շատ փոքր են, և այստեղ այդ հարցերը պետք է լուծվեն սահմանազատման ժամանակ»,- ասաց Վաղարշակ Հարությունյանը:

Վաղարշակ Հարությունյանի խոսքով, որպեսզի նման դեպքերը բացառվեն, համապատասխան մարմինները պետք է քաղաքացիներին իրազեկեն, որ դիրքերին պետք չի մոտենալ․ «Դա շփման գծի բնականոն կյանքն է։ Կարեւորը՝ չկան միջադեպեր, որոնք բերում են զոհերի եւ վիրավորների։ Իսկ նման միջադեպերը կլինեն։ Ամեն ինչ պետք է անենք, որ հովիվը չմոտենա ադրբեջանցիների դիրքերին»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին