Կարևոր իրադարձություններ

Սպանություն Վայոց ձորի մարզում. Եղեգնաձորի «Գետնատուն» գինեգործարանի տիրոջ 29-ամյա թոռը մահացել է

02 Մայիս, 2021 00:14
Սպանություն Վայոց ձորի մարզում. Եղեգնաձորի «Գետնատուն» գինեգործարանի տիրոջ 29-ամյա թոռը մահացել է

Մայիսի 1-ին հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 21:40-ի սահմաններում, «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ հիվանդանոց տեղափոխված վիրավորը որոշ ժամանակ անց՝ գիտակցության չգալով, մահացել է:  

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը հիվանդանոց է տեղափոխվել Եղեգնաձոր քաղաքի «Գետնատուն» գինեգործարանի տարածքից:   Այս պահին նշված վայրում ուժեղացված ծառայություն են կատարում Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ: Նույն վաշտի տեսուչներ Հայկ Մարտիրոսյանն ու Իսրայել Մարտիրոսյանը դեպքի վայրի հարևանությամբ գտնվող փողոցում հայտնաբերել են Toyota Camry մակնիշի 092 QO 02 համարանիշի ավտոմեքենան, որով՝ ըստ նախնական տեղեկությունների, սպանություն կատարողը ժամանել է նշված գինեգործարան և իր մոտ եղած որսորդական երկփողանի հրացանով կրակոց է արձակել 29-ամյա Վահե Մկրտչյանի ուղղությամբ:

Որոշ ժամանակ անց նա ինքնակամ ներկայացել է ոստիկանության Եղեգնաձորի բաժին:  Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Մեսրոպ Նիկողոսյանի և հատկապես կարոևոր գործերով ավագ քննիչ Գաբրիել Վիրաբյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են 2 բջջային հեռախոս, արնանման հետքեր, ինչպես նաև հանցագործության գործիք հրացանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին